ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Իսկ Նիկոլը հայ ժողովրդին խաբում է խաղաղության պատրանքներով

Իսկ Նիկոլը հայ ժողովրդին խաբում է խաղաղության պատրանքներով
26.12.2025 | 11:02

Ակնայում բռնապետ Ալիևը կրկին հաստատել է, որ պահանջները Հայաստանի նկատմամբ շարունակվելու են։ Նա մասնավորապես ասել է.

«Հիմա Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթանում է խաղաղության գործընթաց, որի նախաձեռնողը նույնպես եղել ենք մենք։ Դա բոլորը գիտեն և պետք է իմանան։ Առաջին առաջարկը եղել է մեր կողմից, խաղաղության պայմանագրի տեքստի և բոլոր կետերի հեղինակը, հանդիսանում ենք մենք»:

«Հատկապես եթե այդպիսի փոքր և ո՛չ հարուստ երկրի դեմ, ինչպիսին Հայաստանն է, սանկցիաներ դրվեին, ապա նա, իհարկե կվերջացներ օկուպացիան։ Սակայն սանկցիաներ ո՛չ միայն չկիրառվեցին, այլ ընդհակառակը, որոշները անվճար զենք են տրամադրել նրանց, ընդ որում ո՛չ թե միլիոնների, այլ միլիարդավոր դոլարների»:

Ավելին, Ալիևը խոսելով էսպես կոչված «Խոջալուի դեպքերի» մասին, հայտարարում է, որ իրենք չեն մոռանում, և չեն ցանկանում մոռանալ, և պարտավոր են միշտ հիշել...

Բռնապետ Ալիևը իր հասարակությանը պատրաստում է Հայաստանի հետ հնարավոր նոր կոնֆրոնտացիոն վիճակների։

Իսկ Նիկոլը հայ ժողովրդին խաբում է խաղաղության պատրանքներով...

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3061

Մեկնաբանություններ